Լեհաստանում ՆԱՏՕ-ի մեկ գումարտակը բավարար կլինի` զսպելու ռուսական պոտենցիալ ներխուժումը, հայտնել է երկրի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը Defense News-ին տված հարցազրույցում:

Մացերեւիչը նշել է, որ գումարտակի գլխավոր խնդիրն է ոչ թե կանգնեցնել հարձակումը, այլ զսպել այն: Նրա կարծիքով, ստորաբաժանումը կանի դա «ռուսական ագրեսիայի» դեպքում, ինչը դաշինքին թույլ կտա ժամանակ շահել եւ հակահարձակում կազմակերպել:   

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ երկրում տեղակայվելիք զինվորականների ճշգրիտ թիվը եւ դրանց տեղակայման վայրը դեռեւս չեն քննարկվում: Միաժամանակ պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ի բանակում գումարտակի թվաքանակը սովորաբար   300-ից 800 մարդ է կազմում, հայտնում է Gazeta-ն: