Այս տարվա ամռանը Ադրբեջանի եւ ԼՂՀ զինված ուժերի շփման գծում տեղի կունենա հերթական լարվածությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Ֆորմուլա 1»-ից հետո, նրա խոսքով, շատ հավանական է, որ Ադրբեջանը կրկին կսրի իրավիճակը, հատկապես Հռոմի Պապի Հայաստան այցից առաջ:

«Հիմա մենք փուևլային պատերազմի նոր դրսեւորում ենք տեսնում: Ադրբեջանը փորձում է կարճաժամկետ քայլերով որոշակի գործողություններ իրականացնել, որի նպատակը Հայաստանին հակամարտության նոր փուլի մեջ ներքաշելն է: Եթե հաջողվի դա ներկայացնել որպես մեծ հաղթանակ, նշված քաղաքականությունը կշարունակվի»,-ընդգծել է Պապյանը:

Նրա խոսքով, հակամարտությունն արդեն Ղարաբաղի շուրջ չէ եւ նույնիսկ Ղարաբաղի համար չէ: «Սա հակամարտություն է հայերի եւ Ադրբեջանում ապրող թյուրքերի միջեւ: Նրանք ուզում են չեզոքացնել հայկական գործոնը»,-հավելել է Արա Պապյանը: