Վրաստանի Սղնախիի թատերախմբի 8 անդամ Կանադայում Լիվերպուլի թատերական փառատոնին մասնակցելուց հետո որոշել է չվերադառնալ հայրենիք եւ մնալ գումար վաստակելու նպատակով: Այս մասին հայտնում է Sputnik-ը՝ վկայակոչելով Սղնախիի մարզպետարանի ղեկավար Դավիթ Ջանիկաշվիլիին:

Ընդհանուր առմամբ Կանադա էր մեկնել 11 մարդ, հետ են վերադարձել միայն երեքը, այդ թվում՝ թատերախմբի տնօրեն Մուրադ Վաշակիձեն:

«Որքանով ես գիտեմ, նրանց այնտեղ աշխատանք են առաջարկել, ասել են, որ ժամը 20 դոլար կվճարեն, եւ նրանք որոշել են մնալ: Բոլորը Սղնախիի թատրոնից ազատվելու դիմում են գրել եւ հանձնել տնօրենին,- նշել է Ջանիկաշվիլին:

Ընդ որում, նա հավելել է, որ բոլոր 8 անդամները վիզա ունեն, որն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 15-ը: