Բրազիլիայում հազարավոր կանայք փողոց են դուրս եկել բռնաբարությունների դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Սան Պաուլու քաղաքում ցուցարարների թիվը հասել է 5 հազարի, հայտնում է AP-ը:

Ցույցերը սկսվել էին համացանցում մայիսի 21-ին հրապարակված տեսանյութից հետո: Ենթադրաբար ավելի քան 30 տղամարդ Ռիո դե Ժանեյրոյի աղքատ թաղամասերից մեկում բռնաբարել էին 16-ամյա աղջկան եւ տեսանյութը տեղադրել համացանցում: Գործակալության տեղեկություններով՝ 3 կասկածյալ ձերբակալված է, եւս երեքի ինքնությունը պարզվել է, եւ նրանց փնտրում է ոստիկանությունը:

Ցույցերից մեկ օր առաջ սենատը հավանություն էր տվել օրինագծին, որն ավելի լուրջ պատիժ է նախատեսում խմբակային բռնաբարության համար: