Եթե Բունդեսթագը հայերի դեմ 1915 թվականի հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչի, Թուրքիան կարող է Բեռլինից հետ կանչել իր դեսպան Հուսեյն Ավնի Կարսլիօղլուին, նշում է Tagesspiegel պարբերականը:
«Հնարավոր է Բեռլինից թուրքական դեսպան Հուսեյն Ավնի Կարսլիօղլու ժամանակավոր հետկանչ. Թուրքիան այդ եղանակով է արձագանքել եվրոպական այլ խորհրդարաններում հայերի վերաբերյալ բանաձեւերին», — գրում է թերթը: 2015-ին, մասնավորապես, հետ էին կանչվել դեսպանները Ավստրիայից եւ Լյուքսեմբուրգից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ԳԴՀ-ի բունդեսթագը հինգշաբթի դիտարկում է իշխող խորհրդարանական մեծամասնության եւ «Կանաչների» կուսակցության կոլեկտիվ հարցում, որը ի թիվս այլ բաների, նախատեսում է 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչում: Թուրքիան ավանդաբար հերքում է ցեղասպանության մեղադրանքները` պնդելով, թե ողբերգության զոհ են դարձել ինչպես հայեր, այնպես էլ թուրքեր: Հայաստանը պնդում է, որ համաշխարհային հանրությունն ընդունի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:




























