Հորդանան գետի Արեւմտյան ափին մի պաղեստինցի կին փորձել է դանակով հարվածել իսրայելցի զինվորին, բայց սպանվել է բացված պատասխան կրակով, հայտնում է բանակային մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
Տուլկարմ քաղաքի մոտ հարձակման փորձը այն հարյուրավոր արաբական հարձակումների շարունակությունն է, որոնց ժամանակ աշնանից սկսած 29 իսրայելցի ու չորս օտարերկրացի է մահացել:
«Կինը փորձել է դանակով հարվածել Տուլկարմի մոտ պահակակետում կանգնած իսրայելցի զինվորին: Դրան ի պատասխան՝ մեր ուժերը կրակ են բացել ու սպանել հարձակվողին »,- ասել է բանակի մամուլի ծառայության ղեկավարներից մեկը՝ Փիթեր Լերները:
Կինը նրա խոսքով մահացել է: Իսրայելական կողմից տուժածների մասին տվյալներ չկան:
Հակամարտության ներկա սրումից հետո, տեղական լրատվամիջոցների գնաահատականով, ավելի քան 200 պաղեստինցի է զոհվել: Նրանց մեծ մասը սպանվել է, երբ փորձել է հարձակվել իսրայելցիների վրա՝ կիրառելով սառը կամ հրազենային զենք:





























