«Եվրո-2016»-ին ընդառաջ՝ ս.թ. հունիսի 1-ից 9-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն ուղարկելու SMS հաղորդագրություն 2016 կարճ համարին, գուշակելու առաջնության հաղթողներին եւ ստանալու հնարավորություն շահելու «iPhone 6s» սմարթֆոն:

Հաղորդագրության մեջ անհրաժեշտ է նշել այն երկրների կոդերը, որոնք, ըստ բաժանորդի, զբաղեցնելու են առաջնության 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը:

 SMS հաղորդագրությունն անհրաժեշտ է ուղարկել հետեւյալ ձեւաչափով՝ 01,05,10 կամ 01 04 08 կամ 01, 05, 09:

Մրցույթում հաղթող է ճանաչվում այն բաժանորդն, ով ճիշտ է գուշակել առաջնության 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակակիրներին: Եթե ճիշտ են մեկից ավելի բաժանորդ, ապա հաղթում է նա, ով առաջինն է ուղարկել մրցանակակիր երկրների կոդերը պարունակող SMS հաղորդագրությունը:

2016 կարճ համարին ուղարկված մեկ SMS-ի արժեքը 250 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

Կազմակերպիչ՝ «Նիկիտա մոբայլ» ընկերություն: Հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել՝ 010 512888 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ՝ ժ. 10:00-18:00 կամ www.nikita.am):

Ծանոթություններ

-          Մրցույթին կարող են մասնակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդները:

-          Մրցանակը տրվում է այն  բաժանորդին, ում անունով գրանցված է հեռախոսահամարը:

-          2016թ. հունիսի 1-ի 11:00:00-ից առ հունիսի 9-ի 23:59:59-ն ուղարկելով SMS 2016 կարճ համարին՝ բաժանորդը համաձայնում է մասնակցել «Եվրո 2016-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ» մրցույթին:

-          Միեւնույն հեռախոսահամարից կարելի է ուղարկել անսահմանափակ քանակությամբ հաղորդագրություններ: