Air France-ի օդաչուների արհմիությունը (Spaf) ընկերության աշխատակիցներին կոչ է արել Եվրո-2016-ի առաջնության առաջին շաբաթվա ընթացքում գործադուլի դուրս գալ` ի նշան բողոքի ցածր աշխատավարձերի դեմ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Spaf-ի մամուլի քարտուղարին:
Արհմիությունը, որի անդամ է ֆրանսիական ավիափոխադրողի օդաչուների մոտ մեկ քառորդը, ուզում է գործադուլ անցկացնել Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի օդաչուների գլխավոր արհմիության (SNPL) հետ: Իրականում SNPL-ն հրաժարվել է մեկնաբանություններից:
Հաղորդվում է, որ գործադուլը պետք է ընթանա հունիսի 11-ից 14-ը, իսկ Փարիզում մրցությունը կսկսվի հունիսի 10-ին, հայտնում է Gazeta-ն:




























