Հունգարացի գերեզմանափորները գերեզման փորելու արագության մրցույթ են հայտարարել: Այս մասին գրում է Reuters-ը:
«Չեմ կարծում, որ դա զազրելի է: Դա մասնագիտություն է, եւ մրցույթին մասնակցող մեր գործընկերներն արժանի են հարգանքի»,- հայտարարել է հուղարկավորության ազգային ասոցիացիայի նախագահի տեղակալ Զոլտան Ժուրաշիկը:
Ամենաարագ գերեզմանափորներն առաջադրանքը կատարել են կես ժամում: Ըստ Lenta-ի, նրանց մրցակցություն է սպասվում Լեհաստանի, Սլովակիայի եւ Չեխիայի մրցակիցների հետ:




























