Զազա ժողովուրդը շատ կարեւոր քաղաքական գործոն է դառնում Թուրքիայում՝ քրդերին հավասար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց արեւելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Նրա խոսքով, այսօր զազաների ազգային գործիչների խնդիրը ժողովրդի միասնականությունն ապահովելն է, այսինքն՝ նրանք պետք է այնպիսի չափանիշներ ստեղծեն, որոնք կմիավորեն ժողովրդին:

«Լեզուն չի միավորում նրանց: Զազա-ալեւիները, օրինակ, իրենց «քըրմանջ» են կոչում, չնայած դա տարբերվում է «քուրմանջա»-ից, ինչը նշանակում է «քուրդ»: Զազա ժողովուրդը ներկայում ինքնության խնդիր ունի: Դա նրանց ամենակարեւոր խնդիրն է»,- ընդգծեց Գառնիկ Ասատրյանը: