Հալեպում հունիսի 4-ին հրթիռակոծությունից 3 հայ է վիրավորվել:  Ահաբեկիչները հրթիռային հարվածներ են հասցրել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասին: Arevelk կայքի փոխանցմամբ՝ վիրավորվել են 34-ամյա Քեթրին Խաչոյանը, 62-ամյա Կարապետ Խաչոյանը եւ 33-ամյա Նորա Սարգիսը:

Նշենք, որ վերջին օրերին ահաբեկիչները ինտենսիվ կրակ են բացել Սուլեյմանիե, Նոր Գյուղ հայաբնակ թաղամասերի, ինչպես նաեւ Սուլեյմանիե ալ Հալեպ, Շեյխ Մակսուդ, Ժապրիեմ թաղամասերի վրա:

Հատկապես կրակի տակ է հայտնվել Նոր Գյուղ թաղամասը, մասնավորապես Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու շրջակայքը: