Հալեպի հայաբնակ Սուլեյմանիե թաղամասի հրթիռակոծության հետեւանքով հայուհի է զոհվել։ Սիրիայում հրատարակվող «Գանձասար» թերթի փոխանցմամբ, մահացածը 36-ամյա Բեթի Ներսիսյանն է։

Ավելի վաղ NEW.am-ը հայտնել էր, թե Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել են Քերթին Խաչոյանը (34 տարեկան), Նորա Սարգիսը (33 տարեկան) եւ Լուսիկ Փարշիկը։

Վերջին օրերին ահաբեկիչները ինտենսիվորեն գնդակոծում են Սուլեյմանիե, Նոր Գյուղ հայաբնակ թաղամասերը։ Հատկապես ինտենսիվ է հրիթռակոծությունը Սուրբ Երրորդ եկեղեցու շրջանում։