Չորս տարեկան չինուհի Պան Վենվենը արդեն հասցրել է ճանփորդել ՉԺՀ չորս շրջաններում: Աղջիկն ու նրա ծնողները այդ վայրեր են հասել ոտքով, հայտնում է Mashable–ը:
Պանի ընտանիքը ապրում էր երկրի հարավ արեւելքում՝ Ցզյանսի նահանգում: Ծնողները երկար ճամփորդության են ուղեւորվել 2013-ին, երբ աղջիկը մեկ տարեկան է դարձել:
Երեք տարվա ընթացքում զբոսաշրջիկների ընտանիքը հասցրել է այցելել Յունյնան, Գույչժոու, Սիչուան պրովինցիաներ ու Գուանսի ինքնավար շրջան: Հուլիսին նրանք ծրագրում են հասնել Թիբեթ:
Երբ ճամփորդությունը նոր էր սկսվել՝ փոքրիկ Վենվենը շատ քիչ էր կարողանում քայլել, որից հետո ծնողները նրան ստիպված էին լինում գրկել: Սակայն հետո աղջիկը մեծացավ ու հիմա կարողանում է օրական մինչեւ 30 կիլոմետր քայլել:
Պան Շիֆենը՝ Վենվանի հայրը, հայտնել է, որ այդ փորձառությունը իր դստերը սովորեցրել է լինել անկախ ու նրա մոտ զարգացրել նոր պայմաններին հարմարվելու հմտություն, հայտնում են CCTV News չինական հեռուստաալիքի էջը: Տղամարդը նկատել է, որ աղջիկը զբոսաշրջության շնորհիվ ավելի բարյացակամ ու սրտացավ է դարձել:
Որոշ ինտերնետի օգտատերեր հայտնել են, որ Վենվանի ծնողները պետք է աղջկան մանկապարտեզ ուղարկեն ու նրան հանգիստ կյանք ապահովեն առանց մշտական ճամփորդությունների: Սակայն չինացի ամուսինները մտադիր չեն նման բան անել: Նրանք ծրագրում են իրենց դստերը դպրոց տալ 2018-ին, հայտնում է Չինաստանի Միջազգային ռադիոն:




























