ԻՊ-ի գրոհայինները դաժան մահապատժի են ենթարկել քրդական ծագմամբ 19 աղջկա: Վանդակում փակված գերուհիներին ողջ-ողջ այրել են իրաքյան Մոսուլի կենտրոնական հրապարակում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Քուրդիստանի հայրենասիրական միությանը:
Տեղացի ակտիվիստը հայտնում է, որ որոշել են այս եղանակով աղջիկներին պատժել խալիֆաթի գրոհայինների ստրկուհին դառնալուց հրաժարվելու համար: Հաշվեհարդարի վկաներ են դարձել հարյուրավոր տեղի բնակիչներ, բայց ականատեսների խոսքով, ոչ ոք չի կարողացե զոհերին փրկել ահաբեկիչներից:
Մոսուլն Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաքն է: ԻԼԻՊ-ի գրոհայիններն այն գրավել էին դեռեւս երկու տարի առաջ եւ մինչ այժմ կանոնավոր կերպով արյունալի զտումներ են իրականացնում խաղաղ բնակչության շրջանում:





























