Ավստրալիայում նորածինը հանկարծակի դադարել է շնչել, եւ նրա մայրը Siri ձայնային օգնականի միջոցով բժիշկ է կանչել, հայտնում է Mashable-ը:

Կինը հեռախոսից հեռու էր գտնվում, երբ նրա 1 տարեկան աղջիկը սկսել է խեղդվել եւ կապտել: Սակայն նա իրեն չի կորցրել, միացրել է «ողջույն, Siri» գործառույթը, որպեսզի շտապ օգնություն կանչի:

Siri-ն կանչել է բժիշկների, որոնք, ժամանակին տեղ հասնելով, փրկել են երեխայի կյանքը: