Beeline-ը հայտարարում է «Կապի մեջ+» ռոումինգ ծառայության ժամկետի երկարացման մասին: Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները մինչեւ ս.թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ կարող են ընդունել մուտքային զանգեր, ինչպես նաեւ զանգահարել Հայաստանի Beeline բջջային հեռախոսահամարներին 24.99 դրամ/րոպե մեկ միասնական սակագնով: 1ՄԲ բջջային ինտերնետի արժեքը եւս կազմում է 24.99 դրամ: 

«Արձակուրդների շրջանի սկսվելուն զուգահեռ Beeline-ը հանդես է գալիս ռոումինգի պարզ եւ հարմար առաջարկներով: «Կապի մեջ+» ծառայությունը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս կատարել եւ ստանալ զանգեր աննախադեպ ցածր սակագներով այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իտալիան, Ուկրաինան եւ այլն: Ուրախ եմ հայտարարել, որ մենք երկարացնում ենք ծառայության գործողության ժամկետը, որպեսզի մեր բաժանորդները շարունակեն օգտվել Beeline ռոումինգից մատչելի եւ շահավետ պայմաններով», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

Նշենք, որ «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունը գործում է Ռուսաստանում, Վրաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում Beeline, Kyivstar եւ Wind ցանցերին միանալիս:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ: Բոլոր երկրներում Beeline ռոումինգից օգտվող բաժանորդների համար գործում է անվճար հեռախոսահամար՝ +37480000612 ռոումինգի հետ կապված հարցերով խորհրդատվություն ստանալու համար: