Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի: Այս մասին հայտարարեց ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ռուսաստանցի քաղաքագետ Կարինե Գեւորգյանի կանխատեսումն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության հերթական բռնկում պետք է սպասել օգոստոսին՝ բերքահավաքի շրջանում:
«Իրադրությունը կարող է փոխվել ցանկացած պահի, ոչ միայն օգոստոսին: 1994 թվականից ես ասում եմ. յուրաքանչյուր օրը, որը մեզ հեռացնում է հաշտության պայմանագրի կնքումից, մոտեցնում է նոր պատերազմի: Դա է մեր ճակատագիրը: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով, եթե Ադրբեջանը որոշի, որ կարող է հաջողության հասնել ռազմական ճանապարհով, չի նայի Մոսկվային կամ Փարիզին:
«Մեր գործողությունների անկյունաքարը պետք է լինի այդ հանգամանքի ըմբռնումը»,- ամփոփեց պատգամավորը:





























