Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:

«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պահպանություն»,-ասված է հաղորդագրության մեջ: