Փորձագետները պարզել են, որ ամերիկուհիների 40 տոկոսն ու ամերիկացիների 35 տոկոսը տառապում է ավելորդ քաշից, գրում է New York Post-ը:
Քալիֆորնիայի համալսարանի դիետոլոգ Դանա Հանեսն այս վիճակագրությունը տագնապալի է համարում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում ճարպակալումից տառապող մարդկանց թիվը շարունակում է աճել՝ չնայած առողջ ապրելակերպի մասին իշխանությունենրի կոչերին:

Ավելորդ քաշից տառապող ամերիկուհիների թիվը հասել է ամենամեծ ցուցանիշին, իսկ նմանատիպ խնդիրներով տղամարդկանց թիվը նույն մակարդակի վրա է, ինչ 10 տարի առաջ: