Հունիսի 18-ին Վիլնյուսում նախանշված գեյ-շքերթին վեց երկրի դեսպան է մասնակցելու: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են Լիտվայի ԼԳԲՏ ազգային կազմակերպությունում:
Գեյ-շքերթին ծրագրում են մասնակցել Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների եւ Նորվեգիայի դեսպանները:
Լիտվայի ԼԳԲՏ ազգային կազմակերպության տվյալներով, Baltic Pride շքերթի անցկացմանն աջակցություն են հայտնել դիվանագիտական 12 առաքելությունների ղեկավարներ, այդ թվում՝ Դանիայի, Ավստրիայի, Կանադայի, Իսրայելի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանները:
Շքերթն անցկացվելու է «Հանուն հավասարության» կարգախոսի ներքո: Կազմակերպիչները Վիլնյուսի քաղաքապետարանից հազար մարդու մասնակցությամբ շքերթ անցկացնելու թույլտվություն են ստացել:




























