Ադրբեջանում հերթական հրեշավոր հանցագործությունն է տեղի ունեցել. եղբայրը կտրել է քրոջ կոկորդը:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Ջավադ Հասանովը (ծնվ. 1984թ.) կտրել է քրոջ՝ Գյուլնարա Հասանովայի (ծնվ. 1986թ.) կոկորդը:

Երիտասարդ կինը տեղում մահացել է: Մարդասպանը ձերբակալված է:

Ամուսնալուծված կինը երեխա ունի: Նախնական տվյալներով, սպանությունն իրագործվել է խանդի հողի վրա: Փաստի առիթով հետաքննություն է սկսվել: