Ահաբեկիչների կողմից Հալեպի հայաբնակ Սուլեյմանիե թաղամասի հրթիռակոծության հետեւանքով հայ դպրոցական է վիրավորվել: Սիրիայի հայկական «Գանձասար» պարբերականի փոխանցմամբ, վիրավորը 9-րդ դասարանցի Առաքել Թերզյանն է:
Հրթիռակոծության ժամանակ Թերզյանը Գյուլբենկյանի անվան Հայ ազգային ճեմարանում է եղել, որտեղ դպրոցականները հավաքվել են՝ ավարտական միջոցառման փորձի:
Առաքել Թերզյանի վիճակը կայուն է գնահատվում:





























