Հայկական կողմը միշտ էլ ողջունել է հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում: Այս մասին լրագրողներին Կառավարության հունիսի 9-իի նիստից հետո ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով , ասվածը վերաբերում է նաեւ շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմների կիրառմանը , դիպուկահարների հեռացմանը , մշտադիտարկման գործըթնացին՝ այսինքն Կասպրշիկի առաքելության ընդլայնմանն ու մոնիտորինգի համար հսկիչ սարքերի տեղադրմանը: «Արդեն անընդունելի է դառնում , երբ կողմերից մեկը խախտում է թույլ տալիս , եւ բոլորը գիտեն՝ թե ով է խախտողը , բայց անհասցե կոչեր են հնչում»- շեշտել է Քոչարյանը: Նա նշել է , որ հիմա պարզ կդառնա , արդյոք Ադրբեջանը կողմ է Վիեննայի հանդիպման ժամանակ ձեռքբերված համաձայնագրերի իրականացմանը , թե կփորձի դրանց կատարումը պայմանավորել այլ հարցերով: