Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր Տատյանա Մոսկալկովան համարում է, որ ԵՏՄ շրջանակում կարելի էր մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով ստեղծել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Շատ կարեւոր է, իմ կարծիքով, այսօր զարգացնել քաղաքացիական հասարակության այդ կառույցը արդեն ԵՏՄ շրջանակում: Եվ գուցե նաեւ ԵՏՄ մարդու իրավունքների հանձնաժողով ստեղծել, որի վերաբերյալ ծրագրեր կային, բայց այդպես էլ չիրականացվեցին: Եվ դրա պակասն ակնհայտորեն զգացվում է»,-ասել է Մոսկալկովան «Քաղաքացիական հասարակությունը ժամանակակից Ռուսաստանում» թեմայով «Բաց տրիբունայի» նիստի ժամանակ:

Նա նաեւ առաջարկել է վերստեղծել մարդու իրավունքների լիազորներին առընթեր փորձագիտական խորհուրդը, որի կազմում կընդգրկվեին թե իշխանության, թե հասարակության ներկայացուցիչներ: