Հայաստանում ԱԱՀ-ի վերադարձը կտարածվի ոչ միայն արտահանողների, այլ նաեւ ներդնողների վրա: Այս մասին հունիսի 9-ին՝ խորհրդարանում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս, ասել է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով՝ այդ հնարավորությունը կտրամադրվի, եթե նրանք ներդրումներ կատարեն, բայց հաշվետու ժամանակաշրջանի ավարտին չհասցնեն սարքավորումների մատակարարից ստանալ ԱԱՀ-ի վերադարձը: Նախատեսված են նաեւ ազատականացման միջոցներ: Բացի այդ, արտաքին առեւտրի բարեխիղճ սուբյեկտներից սահմանին ԱԱՀ չի գանձվի ժամանակավոր վերամշակման եւ հաջորիվ արտահանման ենթակա ապրանքների համար: «Նման սուբյեկտները լիազոր տնտեսական օպերատորի կարգավիճակ կստանան, որից հետո կարող են հումք ներկրել եւ պատրաստի ապրանք արտահանել առանց ԱԱՀ վճարման եւ վերադարձի, ինչը կհշետացնի նրանց աշխատանքը»,- հավելել է Միրումյանը: