Հայաստանում կմիավորեն հողի եւ գույքի հարկերը: Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այն ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականից:

Միասնական գույքահարկը չի ենթադրում հարկային բեռի ավելացում եւ միայն երկու հարկատեսակների մեխանիկական միավորում կլինի:

Ըստ Միրումյանի, եթե հիմա հողի հարկն ամեն տարի Կառավարությունն է սահմանում, ապա հիմա այն կսահմանի նաեւ նոր հարկի մասով:

Նա նշեց, որ վերջին 10-15 տարիներին Կառավարոթյունը հողի հարկը չի բարձրացրել: