Ավարտվեց Հայաստանի Ազգային ժողովի 2016 թվականի գարնանային նստաշրջանը:
Ինչպես նախորդ տարիներին՝ պատգամավորների զգալի մասն ավելի շատ զբաղված էր քաղաքական ելույթներով, քան օրենսդրական փոփոխություններով:
Արդյունքում դրանց մի մասը ստիպված կլինի սպասել իր հերթին, այդ թվում՝ Հայաստանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող մի օրինագիծ՝ Հարկային օրենսգիրքը:
Դրա քննարկումը խաթարեց նստաշրջանի ավարտը, այդ պատճառով օրենսգիրքը, ինչպես նաեւ մի շարք այլ փաստաթղթեր քննարկելու նպատակով հունիսի 13-ին արտահերթ նստաշրջան կհրավիրվի:




























