Հարկային տեսուչները չեն կարողանա բիզնեսից փաստաթղթեր պահանջել, որոնք ստուգումների պատճառ չեն: Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այն ուժի մեջ սպետք է մտնի 2018 թվականից:
Միրումյանի խոսքով՝ հարկ կլինի գրավոր արձանագրել ստուգումների նպատակը:
«Մենք բիզնեսից բողոքներ ենք ստանում, որ տեսուչները փաստաթղթեր են պահանջում, որոնք անհրաժեշտ չեն ստուգման համար: Հարկային օրենսգրքում մենք կարգավորում ենք այդ հարցը: Իսկ դա նշանակում է, որ կրճատում ենք կոռուպցիոն ռիսկերը»,- հայտարարեց Վախթանգ Միրումյանը:




























