Ադրբեջանի Իսմայիլի շրջանում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղները մի քանի բնակավայրում տներ եւ հողատարածքներ են հեղեղել:

ԱՊԱ գործակալության տվյալներով, լուրջ վնաս է հասցվել ավելի քան 10 գյուղի: Հեղեղները ոչնչացրել են մրգատու այգիներ, դաշտեր, խաղողի այգիներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ անասուններ:

Տարերային աղետի հետեւանքով քանդվել է օրերս շահագործման հանձնված Ղարամարիամ-Իսմայիլի ավտոճանապարհի մի մասը: Կամուրջների քանդման հետեւանքով մի քանի բնակավայրեր կտրվել են արտաքին աշխարհից: