Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության հետ նոր բանակցություններ հնարավոր են։ Այս մասին հունիսի 13-ին ԱԺ–ում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը։
Հարցին, թե օրենսգրքի որ դրույթներն են քննարկվում, Հարությունյանը պատասխանեց. «Մենք այդ մասին կհայտնենք, երբ վերջնականապես պատրաստ լինենք»։
Իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունն ընթանում է ուղիղ, երկխոսություններ են ընթանում նաեւ միջազգային կազմակերպությունների հետ, հավելել է նա։
Հարցին, թե այս անգամ նա ակնկալու՞մ է արդյոք իշխանության եւ ընդդիմության միջեւ ավելի լայն կոնսենսուս, Հարությունյանը պատասխանեց. «Սահմանադրությամբ նախատեսվում է օրենսգիրքն ընդունել 3/5–ից ոչ պակաս ձայներով։ Կողմ է քվեարկել պատգամավորների 4/5-ը։ Կցանկանայի՞ ես 5/5–ը, այո»։





























