Հայաստանի քաղաքացիների եկամտահարկը Ռուսաստանից պակաս չէ: Հունիսի 13-ին Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նշենք, որ նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականից:
Մասնավորապես, նա պատասխանեց պատգամավոր Էդմոն Մարուքյանի նկատառմանն այն մասին, որ Ռուսաստանում եկամտահարկն ընդամենը 13% է, իսկ Հայաստանում սկսվում է 24.4%-ից: Ըստ Մարուքյանի, դա մեծացնում է ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում աշխատելու ցանկությունը:
Ի պատասխան՝ Միրումյանը հիշեցրեց, որ Ռուսաստանում հարկային բեռը չի սահմանափակվում եկամտահարկով: Սոցվճարների հետ միասին այն հասնում է 32%-ի, այսինքն՝ ավելին, քան Հայաստանում:
Իսկ եթե Հայաստանն աշխատողների մեկնումով ծառայություններ է արտահանում, այդ դեպքում եկամտահարկը կազմում է հենց 13%՝ հաշվի առնելով, որ արտագնա աշխատանքի մեկնողների համար հիմնական շուկան հենց Ռուսաստանն է:





























