Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից:

«ՊԲ առաջապահ զորամասերը, ցուցաբերելով զսպվածություն, չեն պատասխանել հակառակորդի սադրիչ գործողություններին եւ շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,-ասված է հաղորդագրության մեջ: