ԱԱՀ-ից կարելի է ամբողջությամբ հրաժարվել, բայց այդ դեպքում պետք է բարձրացնել շրջանառությունից հարկը: Այս մասին Աժ-ում հունիսի 14-ին ասել է իշխող «Հանրապետական» կուսակցության պատգամավոր, ԱԺ էկոնոմիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկան ժամանակ, որը պետք է ուժի մեջ մտնի 2018-ից:
ԱԱՀ-ից հրաժարվելու մասին ՀԱԿ խմբացության պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջարկին կարելի է համաձայնել, հավելել է նա:
Կարելի է ամբողջովին անցնել շրջանառության հարկին, բայց այդ դեպքում ստիպված կլինենք այն 7-8 տոկոսով բարձրացնել, հայտարարեց նա: Նկատենք, որ հիմա շրջանառության հարկ վճարողների (փոքր ու միջին բիզնես) հիմնական մասը մուծում է 5 տոկոսի դրույքը՝ գործարքների վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ շրջանառությունը ներկայացնելու դեպքում 4 տոկոսը դուրս գրելու հնարավորությամբ:
Մինչ այդ Այվազյանը կողմ էր արտահայտվել ամբողջովին շրջանառության հարկին անցնելուն, որի դեպքում ֆիքսվում է ոչ թե ապրանքի ինքնարժեքի շղթայով յուրաքանչյուր գործարքը, այլ միայն դրա վերջնական իրացումը՝ բայց ամենայն խստությամբ: Այսպիսով, նոր համակարգը վարչարարության տեսակետից ավելի հեշտ կլիներ, հավելել է նա:




























