Մենք այսպիսով ձեռնամուխ ենք լինում միջին խավի ձեւավորմանը, որը կարծես թե բացակայում է: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Գյումրի այցելության ժամանակ լրագրողներին ասաց Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում քննարկվող հարկային օրենսգրքի նախագծին: 

«Մենք սատարում ենք փոքր ու միջին ձեռնարկություններին: Մենք այժմ այն քննարկում ենք Ազգային ժողովում, մի քանի ֆրակցիաների ղեկավարների հետ հեռախոսազրույց եմ ունեցել, կան բազմաթիվ ողջամիտ առաջարկություններ, կա  հանձնարարություն պետական եկամուտների կոմիտեին, որ քննարկվեն բոլոր պատգամավորների, քաղաքական ուժերի հետ այն հարցադրումները, որոնք այսօր առկա են եւ ողջամիտ են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ այս օրենսգիրքը գլխատելու է միջին բիզնեսը, չի նպաստում տնտեսության զարգացմանը: