Բնապահպան Սիլվա Ադամյանը մարդկանց խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել բնակավայրերում աղվեսների տեսնելիս:
«Աղվեսները տեղափոխման, կեր հայթայթելու ժամանակ մարդանց կայանտեղերի հետ են հարաբերվում, դա նորմալ երույթ է, պետք չէ խուճապի մատնվել, բացասական էմոցիաներով լցվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը:
Բնապահպանի խոսքով՝ աղվեսները երկար ժամանակ չեն մնում բնակավայրում: Նրանք հեռանում են՝ իրենց ոհմակներին միանալու համար:
Հիշեցնենք, որ գյումրեցիները ահազանգում են, որ աղվեսները գրոհել են Գյումրին: Նրանք ամենուր են՝ փողոցներում, տների տանիքներին: Հուլիսի 14-ի առավոտյան էլ հերթական որսից հետո բնակիչներից մեկը հայտնաբերել է, որ իր տան պատուհանի ապակին կոտրված է, ինչը բնակչի համոզմամբ, կրակոցի հետեւանք է, իսկ սատկած աղվեսին գտել են ավտոտնակի կտուրին:
Բնապահպանը մարդկանց խորհուրդ է տալիս աղվեսներին չվնասել, փոխարենը կերակրել ու նրանք կարճ ժամանակ հետո կհեռանան:
«Աղվեսը կարող է ինչ-որ բան գողանալ ու ուղղակի հեռանալ: Դրա համար պետք է մառանները փակ պահել: Բայց մարդկանց վրա չի հարձակվում աղվեսը»,- ասաց բնապահպանը:





























