Ռուսաստանը մտադիր է պահպանել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կցանկանայինք այսուհետ էլ պահպանել մեր ռազմավարական գործընկերությունը»,- հայտնել է Շոյգուն:
Նա հիշեցրել է, որ երկկողմանի ռազմական ոը ռազմատեխնիկական համագործակցությունը կանոնակարգվում է ավելի քան 50 պայմանագրերով ու համաձայնագրերով:
«Մեր համագործակցության տեմպերն ու հագեցվածությունը մեզ բավարարում է: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով, կարող եմ առանձնացնել կրթության ոլորտը »,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Նա հիշեցրել է, որ ռուսաստանյան ռազմական բուհերում շատ հայ զինվորականներ են սովորում, այս տարի ստացվել է ավելի քան 200 սպայի ուսման հայտ: «Մենք պատրաստ ենք աջակցել այդ հայտերին»- վստահեցրել է Շոյգուն:





























