ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովի կմասնակցի: Այդ մասին ԱՊԱ-ին հայտնել է ինքը` Ջեյմս Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահն ընդգծել է իր հույսը, որ մայիսի 16-ին Վիեննայում նախագահների հանդիպումն իր պտուղները կտա: «Ես անհամբերությամբ եմ սպասում այդ հանդիպմանը: Մենք հույս ունենք, որ կողմերը կամփոփեն պայմանավորվածությունները ԵԱՀԿ-ի միջադեպերի հետաքննության մեխանիզմի իրականացման առումով եւ կվերսկսեն համակողմանի խաղաղ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները», - նշել է նա:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, իսկ հետո հանդիպումը կընթանա եռակողմ ձեւաչափով:





























