Ղարաբաղը հայկական հող է՝ Ղարաբաղի ժողովուրդը ոչ մի դեպքում չի կարող ապրել Ադրբեջանի կազմում: Այս մասին հայտնել է գեներալ լենտենանտ, ղարաբաղյան պատերազմի մասնակից, խորհրդային զորահրամանատար, հայ քաղաքական ու ռազմական գործիչ Նորատ Տեր-Գրիգորյանցը հունիսի 17-ի մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով «Ղարաբաղի հարցը մեզ համար ամենաառաջնայինն է, քանի որ այնտեղ կարող է ցեղասպանություն սկսվել»: «Ադրբեջանի քաղաքականությունը հայ ժողովրդին Ղարաբաղից հանելու նպատակ է հետապնդում: Ղարաբաղը հայկական հող է: Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի կարող ապրել Ադրբեջանի կազմում, քանի որ մենք քառօրյա պատերազմի ժամանակ տեսել ենք, թե ինչպես էին նրանք գլուխներ ու ականջներ կտրում: Դա ահաբեկչական պետություն է, որն աջակցում է Թուրքիայի քաղաքականությունը»,- շեշտել է Նորատ Տեր -Գրիգորյանցը, հավելելով, որ այս մասին հայտնել է հենց ինքը՝ Ադրբեջանի նախագահը: Իսկ Թուրքիան, շարունակեց գեներալ լեյտենանտը, Սաուդյան Արաբիայի հետ համատեղ ստեղծել է «Իսլամական պետությունը»: «Եվ ապրիլյան իրադարձությունների ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում մի քանի տասնյակ ահաբեկիչներին կային»,- արձանագրել է Նորատ Տեր -Գրիգորյանցը:





























