«Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am կայքի խմբագրությունը պատասխանել է օրաթերթի լրագրողին բերման ենթարկելու ձախողված փորձի մասին Քննչական կոմիտեի տարածած  հաղորդագրությանը։

Մեջբերելով այդ հայտարարությունը՝ խմբագրությունը նշում է, թե «պաշտոնական այս հայտարարությունը մի շարք հակասություններ ունի ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ իրականության հետ.

1. «Հարցաքննության է հրավիրվել... ցուցմունք տալու» արտահայտությունը պաշտոնական կեղծիք է, քանի որ ՀԿՔ ավագ քննիչ Գեւորգ Խաչիկյանի կողմից «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացված գրության մեջ բառացի նշված է՝ «Առաջարկվում է ներկայանալ... թիվ 90050116 քրեական գործով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար» (կից ներկայացվում է ծանուցման պատճենը եւ օրաթերթի պատասխանը): «Առաջարկվում է» եւ «Հրավիրվում է հարցաքննության» արտահայտությունները խիստ տարբեր են եւ իմաստային, եւ իրավաբանական առումներով: Եւ ամեն առաջարկ չէ, որ մենք պարտավոր ենք ընդունել:

2. Քննիչի գրության մեջ նշված չէ, թե ինչ կարգավիճակով է հրավիրվում լրագրող Քնար Մանուկյանը Քննչական կոմիտե եւ ինչ հոդվածի համար: Նշված է միայն քրեական գործի համարը, որը մեզ ոչինչ չի ասում: Իսկ լրագրողը չի կարող գնալ ՀՀ Քննչական կոմիտե՝ առանց իմանալու ինչ կարգավիճակ ունի եւ ինչ գործի շրջանակներում է գնում: Պետք է գրության մեջ պահպանվեին ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի 205 հոդվածի պահանջները, այն է՝ «Վկան, տուժողը, կասկածյալը եւ մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են  ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր եւ երբ...»: Օրենքի այս կետը պահպանված չէ քննիչի գրության մեջ:

3. Քննչական կոմիտեի կողմից գրված պարզաբանումը սխալ տեղեկության հիմքեր ունի. «Ծանուցագրով լրագրողը հրավիրվել է հարցաքննության, որտեղ նշվել է նրա դատավարական կարգավիճակը»: Եւս մեկ անգամ շեշտում ենք, որ քննիչ Խաչիկյանը ծանուցագրում գրել է. «Առաջարկվում է ներկայանալ... թիվ 90050116 քրեական գործով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար» եւ Քննչական կոմիտեի պարզաբանման մեջ նշված հոդվածների շարադրանքը դրա իմաստը չի փոխում:

4. ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Խաչիկյանը առավոտյան Ռազմական ոստիկաններին լրագրողի տուն ուղարկելով խախտել է Ռազմական ոստիկանության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետը, այն է՝ «Ռազմական ոստիկանությունը զորամասե..

3. Քննչական կոմիտեի կողմից գրված պարզաբանումը սխալ տեղեկության հիմքեր ունի. «Ծանուցագրով լրագրողը հրավիրվել է հարցաքննության, որտեղ նշվել է նրա դատավարական կարգավիճակը»: Եւս մեկ անգամ շեշտում ենք, որ քննիչ Խաչիկյանը ծանուցագրում գրել է. «Առաջարկվում է ներկայանալ... թիվ 90050116 քրեական գործով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար» եւ Քննչական կոմիտեի պարզաբանման մեջ նշված հոդվածների շարադրանքը դրա իմաստը չի փոխում:

4. ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Խաչիկյանը առավոտյան Ռազմական ոստիկաններին լրագրողի տուն ուղարկելով խախտել է Ռազմական ոստիկանության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետը, այն է՝ «Ռազմական ոստիկանությունը զորամասերի, զինվորական այլ կազմակերպությունների տարածքներից դուրս զինծառայողների մասնակցությամբ կատարված հանցագործությունների հետ կապված հետաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ»: Իսկ Ռազմական ոստիկանները՝ լրագրողի տուն ներխուժելով դրսեւորել են ինքնիրավչություն:

5. Ռազմական ոստիկանության եւ քննիչ Գեւորգ Խաչիկյանի թույլ տված ապօրինությունները ընդունեցին նաեւ հենց ՌՈ աշխատակիցները՝ լրագրողի տան բակում արձանագրություն կազմելով, որ իրենք ներկայացել էին բերման ենթարկելու որոշմամբ, սակայն չեն կարողանում իրացնել այն, քանի որ լրատվամիջոցները եւ ՄԻՊ ներկայացուցիչները եկել են:

6. Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը, այնպես էլ լրագրող Քնար Մանուկյանը շահագրգռված են՝ հեղինակած նյութերում տեղ գտած հանգամանքներին պատշաճ իրավական գնահատական տալու հարցում եւ հետեւողական են լինելու նաեւ քննիչների ու Ռազմական ոստիկանության աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու հարցում: Նկատենք, որ ՌՈ աշխատակիցները քաղաքացիական համազգեստով էին եւ նրանց ավտոմեքենայի վրա, որով պատրաստվում էին լրագրողին բերման ենթարկել, պետհամարանիշներ չկային, թղթե «տրանզիտ» համարներ էին փակցված:

7. ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարությանը հայտնում ենք, որ խնդրո առարկա հոդվածի բոլոր մանրամասներն իրենց քննիչներին վաղուց հայտնի են՝ դեռեւս այս տարվա մարտ ամսից: Ուստի լրագրողին այդ պատրվակով բերման ենթարկելը, ահաբեկելը առավել քան կասկածահարույց է: Հիշեցնենք, որ խնդրո առարկա հրապարակումը վերաբերում էր ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի թիկնազորի պետ Սերգեյ Հայրապետովի կողմից ծեծի ենթարկված զինվորականի գործին:»,- գրել են հայտարարության հեղինակները: