Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր գազային շուկայի ձեւավորման հարցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Մայիսի 31-ին Աստանայում Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահները հավանության են արժանացրել ընդհանուր գազային շուկա ձեւավորելու կոնցեպցիան:
Տիգրան Սարգսյանն առաջարկել է պարբերական հանդիպումներ անցկացնել «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ:




























