Ադրբեջանի Թովուզի շրջանում գողության փորձ կատարող հանցագործը հոսանքահարվել է:   

ԱՊԱ-ն տեղեկացնում է, վկայակոչելով ՆԳՆ-ի կայքը, որ հունիսի  17-ին Թովուզի շրջանի բնակիչ Վյուգար Նիյազովը փորձել է երկաթուղային կայանի տարածքից էլեկտրական հաղորդալար գողանալ: Ֆիզիկայի օրենքների չիմացությունը հանգեցրել է այն բանին, որ նա հոսանքահարվել է, ինչի հետեւանքով անհաջողակը մահացել է:  

Փաստի վերաբերյալ քննություն է ընթանում: