Բաքվում «Ֆորմուլա 1» մրցաշարի նախօրեին, առանց հիմնավոր պատճառների, նորից իջեցվել է Պետական դրոշի հրապարակում տեղադրված Ադրբեջանի գլխավոր դրոշը, գրում է haqqin.az-ը:

«Սովորաբար դրոշն իջեցնում են եղանակային պայմանների պատճառով, բայց արեւային եղանակին, երբ քամի չի փչում, դա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Առավել եւս նշանակալի իրադարձության շեմին: Քաղաքային իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ հանել, թե ինչ է կատարվում Պետական դրոշի հրապարակում: Միգուցե ժամանակն է այստեղ մեկընդմիշտ կարգուկանո՞ն հաստատել»,- հարցադրում է անում պարբերականը: