«ՌեԱնիմանիա 2011» միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանականերում իր 70-ամյակը կնշի աշխարհահռչակ ռուս անիմատոր Գարրի Բարդինը: Հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

«Եթե հանկարծ Գարրի Բարդինը վերջին վայրկյանին միտքը չփոխի եւ իրեն չխմացնեն, ինքը գալու է հաստատ: Արդեն հեռախոսով խոսել ենք իր հետ: Նրա ամենավերջին ֆիլմի պրեմիերնա լինելու է»,-ասաց փառատոնի հիմնադիր տնօրենը:

Գարի Բարդինը ռուս հայտնի անիմատոր է, ով  աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, ուր 15 տարվա ընթացքում նկարահանել է  15 ֆիլմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների, այդ թվում նաեւ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու»:

Նրա հայտնի անիմիացիոն ֆիլմերից են «Անճոռնի ճուտիկը», «Թռչող նավը», «Կոշկավոր կատուն» եւ այլն: