Արդեն երկրորդ անգամն է, որ Ucom ընկերության նախաձեռնությամբ՝ «Համագործակցության կոնֆերանս 2016» եռօրյա համաժողովի շրջանակներում ս.թ. հունիսի 19-21-ը, Ծաղկաձորում մեկնարկել է հեռուստատեսային արտադրանքի եւ բովանդակության միջազգային մասնագետների հանդիպումը:

Համաժողովի նպատակն է նպաստել հայաստանյան ու միջազգային հեռուստաբովանդակության մատակարարների շարունակական գործակցությանը եւ փորձի փոխանակմանը: Այս տարի հեռուստատեսային արտադրանքի տեղի մասնագետները կքննարկեն ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները, պահանջարկն ու հնարավորությունները միջազգային այնպիսի հեռուստաալիքների բովանդակության համար պատասխանատու ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են՝ Discovery Channels, Euronews,  National Geographic, Nat Geo Wild, Bridge TV, Rusong TV, Russian Travel Guide, ТВЦ International հեռուստաալիքները: Երեք օրերի ընթացքում մտքերի փոխանակմանը կմասնակցեննաեւՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյիազգայինհանձնաժողովի եւ այլպետական եւ ոչպետականկառույցներիներկայացուցիչները:

«Անալոգայինհեռուստատեսությունն արդեն պատմություն է, իսկ թվայինը՝ նոր հնարավորություններ ընձեռող եւ անընդհատ կատարելագործվող տեխնոլոգիական լուծում: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց խիստ կարեւոր է, որ զարգացում ապրի նաեւ հեռուստատեսային բովանդակությունը: Համաժողովը թույլ է տալիս քննարկելու բովանդակության հետ կապված ցուցադրման իրավունքի, ծավալի, ձեւաչափերի եւ նմանատիպ այլ հարցեր», - ասել է ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը: