Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ Ֆրանսիայում աճել են հեռուստացույցի վաճառքի ծավալները, ինչպես նաեւ մեծացել է առաքվող ուտելիքի պատվերների քանակը, գրում է Le Figaro–ն։
Toluna ընկերության հարցումների համաձայն՝ հարցվածների 12.1 տոկոսը նշել է, որ նոր հեռուստացույց է գնել հատուկ Եվրո-2016-ի համար։ Դա նշանակում է, որ երկրում գնել են 1.7 մլն նոր հեռուստացույց։
Ֆրանսիա–Ռումինիա խաղին ընդառաջ՝ գարեջրի պահանջարկը 3 անգամ աճել է։
Սննդի առաքման Deliveroo ծառայությունը նշել է, որ Ֆրանսիա–Ալբանիա խաղի նախօրեին պատվերների քանակը 50 տոկոսով աճել է։
«Ամենից լավ վաճառվում է ուտելիքը, որը հնարավոր է ուտել ձեռքերով՝ պիցցա, համբուրգեր»,– հայտնել են սննդի առաքման Alloresto ծառայությունից։





























