ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Նյու Յորքի ոստիկանության երեք բարձրաստիճան աշխատակցի է ձերբակալել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Պաշտոնական կառույցների աղբյուրի փոխանցմամբ, ձերբակալություններն իրականացվել են կոռուպցիոն հետաքննության շրջանակում:

Աղբյուրի տեղեկացմամբ, ձերբակալվածների թվում է Նյու Յորքի ոստիկանության բաժիններից մեկի ղեկավարը: Նրան մեղադրում են ապօրինաբար նվերներ ստանալու մեջ: