Գերմանական Լանգենբրուք քաղաքում ամենամեծ քթի մրցույթ է անցկացվել: Հինգ տարին մեկ անցկացվող մրցույթին մասնակցում են Եվրոպայի տարբեր երկրների քաղաքացիներ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ը:

Արդեն երկրորդ անգամ մրցույթի հաղթող է ճանաչվել Հանս Ռոյսթը: Նրա քթի չափը հայտնի չէ, սակայն միջոցառումը վարողը տղամարդու քիթը «ճիշտ կարտոֆիլ է» կոչել: Նշվում է, որ մասնակիցների համար մրցանակ են դարձել լավ տրամադրությունն ու հասարակությունը:

Լանգենբրուքի քթերի ակումբը մրցույթը կազմակերպում է 1961 թվականից: Դատավորները չափում են մասնակիցների քթերը, իսկ հաղթում է նա, ում քթի երկարության ու լայնության հանրագումարն ամենամեծն է:

Նշվում է, որ չափումից առաջ մասնակիցները ձգտում են իրենց քթերն ավելի մեծ դարձնել: Օրինակ՝ ավստրիացի Հերման Մաչթինգերը թութուն է հոտոտում, քանի որ հավատում է, որ դա մեծացնում է հաղթանակի իր հնարավորությունները: