Օռլանդոյի գիշերային ակումբում սպանդ կազմակերպած Օմար Մատինը պահանջել է դադարեցնել Սիրիայում եւ Իրաքում ԱՄՆ-ի ավիահարվածները: Այս մասին հաղորդել է CNN-ը:
Հրաձիգի հետ փրկարարների բանակցությունների զրույցի գաղտնազերծման տվյալները, որոնք հրապարակել է ՀԴԲ-ն, վկայում են, որ Մատինն իրեն նաեւ «իսլամի զինվոր» է կոչել: «Տեղեկացնում եմ: Ես Օռլանդոյում եմ, հրաձգություն եմ կազմակերպել»,- հայտարարել է Օմար Մատինը:
Ըստ Gazeta-ի, Մատինը կարգավարի հետ արաբերեն է խոսել: Բանակցությունների ժամանակ նա նաեւ հավատարմություն է հայտնել մի կազմակերպության, որի անունը հրապարակման մեջ չի նշվում:
Հիշեցնենք, որ Օռլանդոյի գեյ-ակումբում հունիսի 12-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 50 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել:





























