Էստոնական Նարվայում դաժանորեն սպանվել է ուղղափառ հոգեւորական հայր Միխայիլը, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, երեքշաբթի հայտնում է Delfi պորտալը:
«49-ամյա հոգեւորականի մարմինը դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել է Նարվայում գտնվող տան բնակարանում, մոտավորապես 05.00-ին: Շտապօգնությունը տուժածին ծանր վիճակում հիվանդանոց է հասցրել, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը», — ասված է հաղորդագրության մեջ:
Պարբերականի տվյալներով, հանցագործություն կատարելու կասկածով ձերբակալվել է սպանվածի 20-ամյա որդին` Դանիիլը:





























