Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հունիսի 20-ին, ժամը 19.30-ին, Դարպաս գյուղի հանդամասից, թմրանյութ պահելու եւ պատրաստելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Տիգրան Խ.-ին:

Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված:

Տիգրան Խ.-ն հայտնել է, որ կանեփը քաղել է Դարպաս գյուղի հանդամասից՝ իր օգտագործման նպատակով:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: